Ինչ շքանշան է փոխանցվել Կաթողիկոսին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանը՝ շնորհված Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Ա-ի կողմից Հայոց Հայրապետի գահակալության 25-րդ տարեդարձի կապակացությամբ ՝ ի գնահատություն երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի։
Այս առիթով Մայր Աթոռ էր ժամանել Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը՝ գլխավորությամբ Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիի։
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հասարակական ու մշակութային գործիչներ։
Կարծիքներ