Տնտեսական հեղափոխություն չկա, եկող տարում չի ակնկալվում, գնաճ է լինելու

Տնտեսական հեղափոխություն չկա, եկող տարում չի ակնկալվում, գնաճ է լինելու

«Տնտեսական հեղափոխությունը կամ թռիչքաձև աճը չկա և մոտ ապագայում չի էլ ակնկալվում։ Ընդհակառակը, եկող տարին ավելի ծանր է լինելու, 2021 թվականին՝ ավելի։
Եթե ուզում են արդյունքի հասնել, ապա կառավարությունը պիտի պատրաստ լինի կտրուկ գործողությունների, կտրուկ քայլեր պետք է լինեն։ Բերեմ գույքահարկի օրինակը։ Իրենք ասում են, որ գույքահարկը թանկացնում են, որ շատ ընկերություններ շահագրգռված լինեն ավելի եկամտաբեր աշխատել, որպեսզի կարողանան գույքահարկը վճարել։ Ես իրենց հակառակն եմ ասում։ Ասում եմ՝ կարող եք ստեղծել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն և անտոկոս գումար տրամադրել տնտեսվարողին, փորձել տնտեսվարողին ոտքի հանել»,- հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց տնտեսագիտական գիտությունների թեկնածու,  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։