Ռուսաստանը բժիշկների խումբ կուղարկի Ղազախստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին օգնելու համար

Ռուսաստանը բժիշկների խումբ կուղարկի Ղազախստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին օգնելու համար

Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանի առողջապահական գերատեսչությունը հայտարարել է, որ Ղազախստանի բժիշկներին հակակորոնավիրուսային պայքարում օգնելու համար 26 առաջատար մասնագետների կուղարկի Ղազախստան։ Հայտարարության մեջ նշված է, որ համավարակի ընթացքում Մոսկովյան մարզի բժիշկները բավականին փորձ են կուտակել կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում եւ իրենց դրսեւորել որպես իսկական պրոֆեսիոնալներ եւ հիմա ժամանակն է, որ նրանք իրենց փորձով ու հմտություններով կիսվեն ղազախստանցի գործընկերների հետ։

Ռուս քսանվեց առաջատար բժիշկները, ովքեր մեկնելու են Ղազախստան, աշխատել են հիմնականում պանդեմիկ ժամանակավոր հոսպիտալներում՝ Ստուպինսկում, Օդինցովոյում, Միտիշինսկում, Տալդոմսկում, Խիմկիում եւ այլն։