Հնարավոր է արգելվի ռուսական ալյումինի ներկրումը ԵՄ տարածք

Հնարավոր է արգելվի ռուսական ալյումինի ներկրումը ԵՄ տարածք

Ռուսաստանի դեմ ԵՄ կողմից սահմանվելիք սանկցիաների 16-րդ փաթեթի շրջանակում հնարավոր է սահմանվի ԵՄ տարածք ռուսական ալյումինի ներկրման արգելանք։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, հղում տալով եվրոպական իր դիվանագիտական աղբյուրներին։ Համաձայն հրապարակման, Եվրահանձնաժողովը այս առնչությամբ արդեն իսկ անցկացրել է Միության անդամ երկրների ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական հանդիպում, որպեսզի քննարկի ապագա սանկցիոն փաթեթի մանրամասները։

Պարբերականը նշում է, որ ռուսական առաջնային ալյումինի՝ ԵՄ տարածք ներկրման հանդեպ արգելանքը ԵՄ-ն ամենայն հավանականությամբ կսահմանի փուլային տարբերակով։ Նոր սանկցիոն փաթեթն ամենայն հավանականությամբ կսահմանվի վերջնական տեսքով այս տարվա փետրվարի 24-ին՝ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության երրորդ տարելիցի օրը։