Ռուս զինվորականները ախտահանել են Լոմբարդիայի հանգստյան տները

Ռուս զինվորականները ախտահանել են Լոմբարդիայի հանգստյան տները

Ռուս զինվորական կոնտինգենտը, որը օգնություն է ցուցաբերում Իտալիային՝ պայքարելու կորոնավիրուսային համավարակի դեպքում, ախտահանել է Լոմբարդիայի բոլոր բուժ-առողջարանային եւ հանգստյան տները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ՊՆ տարածած հայտարարությունը։

Ամբողջապես ախտահանվել է քսան առողջարան։ Մշակվել է 80 հազար քառակուսի մետր տարածք։ Միաժամանակ նաեւ, ներկայումս ավարտվում են Բերգամոյում դաշտային հոսպիտալի նախապատրաստական աշխատանքները եւ վերջինս արդեն ապրիլի վեցից կկարողանա ընդունել պացիենտներ։