Չարենցավանը փակելը տեխնիկական սխալ էր

Չարենցավանը փակելը տեխնիկական սխալ էր

Ինչպես տեղեկացրել էինք, Պարետատունը քիչ առաջ չեղարկեց Չարենցավան համայնքը փակելու և սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ որոշումը: Պարետատան խոսնակ Վահան Հունանյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ տեխնիկական սխալի պատճառով է դա եղել:

«Որովհետև մենք տարբեր սցենարներ ենք քննարկում , դա նման սցենարներից մեկն էր, որը տեխնիկական սխալի պատճառով հրապարակվել էր»,-ասաց Վահան Հունանյանը:

Հարցին` տեխնիկական սխալը որոշումը կազմե՞լն էր, թե՞ որոշումը հրապարակելը, Հունանյանն ասաց` որոշումը հրապարակելը: Նա նաև ասաց, որ այս պահին Չարենցավանի մասով որևէ որոշում չկա:

Նշենք, որ Չարենցավանում արդեն նախապատրաստական աշխատանքներ էին սկսել, քաղաքի մուտքերի մոտ տաղավարներ էին դրել, որ պոստ կառուցեն, հիմա ստիպված են հանել: