Գերմանիայից այլեւս փոխհատուցում չեն պահանջի

Լեհաստանը այլեւս մտադիր չէ Գերմանիայից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ պատճառած վնասների հատուցման վճարում պահանջելու։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ գերմանացի իր գործընկեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ անցկացրած ասուլիսի ընթացքում։ Լեհաստանի վարչապետը մասնավորապես ասել է, որ փոխհատուցման վճարման հարցը ֆորմալ կերպով փակվել էր կոմունիստական իշխանությունների տիրապետության շրջանում, երբ Վարշավան ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չուներ։
Պատմական առումով, ըստ Տուսկի, Գերմանիայի՝ Լեհաստանին հասցրած վնասը չի փոխհատուցվել լրիվությամբ, սակայն լեհական ներկա ղեկավարությունը գործնական հարթության վրա այն վերստին բարձրացնելու մտադրություն չունի։ Տուսկն ասել է, որ ներկայումս ավելի կարեւոր է, որպեսզի Լեհաստանն ու Գերմանիան կարողանան անվտանգ համատեղ ապագա կառուցել։
Կարծիքներ