Ռոզա Լինը որպես հատուկ հյուր ելույթ կունենա Ed Sheeran-ի համերգներին

Ռոզա Լինը որպես հատուկ հյուր ելույթ կունենա Ed Sheeran-ի համերգներին

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը որպես հատուկ հյուր կմասնակցի ու ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ed Sheeran-ի հյուսիսամերիկյան շրջագայությանը։ Երգչուհին ելույթ  կունենա Ed Sheeran-ի՝ Տորոնտոյում եւ այլ քաղաքներում կայանալիք համերգներին։

Նշենք, որ Եվրատեսիլից հետո Ռոզա Լինը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։ Նրա Snap երգն ամենալսվող երգերից մեկն է աշխարհում։ Երգչուհին նաեւ պայմանագիր է կնքել Columbia Records-ի հետ։