Քարդաշյան ընտանիքը տարհանվել է Լոս Անջելեսից

Քարդաշյան ընտանիքը տարհանվել է Լոս Անջելեսից

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, Քրիս, Քայլի և Քենդալ Ջեններներն իրենց հարազատների հետ հաջողությամբ լքել են տարածքը։ 

Հայկական «Carousel» ռեստորանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ իրենք Քարդաշյանների ընտանիքի անունից սնունդ են հասցրել ավելի քան հազար հրշեջի, որոնք պայքարում են աղետի գոտում բռնկված հրդեհի դեմ:

Իսկ Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշը հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ է նվիրել Լոս Անջելեսի հրդեհներից տուժած ընտանիքներին։ Այս մասին հայտնում է Page Six-ը։

«Մենք նվիրաբերեցինք Լոս Անջելեսի հրշեջ վարչության հիմնադրամին՝ տրամադրելով կարևոր ռեսուրսներ մեր քաղաքը պաշտպանող հերոս առաջին արձագանքողներին»,- գրել է Քիմը Instagram-ում։

«Բացի այդ, մենք ներքնազգեստի, հագուստի և գուլպաների զգալի նվիրատվություն ենք անում Baby2Baby-ին՝ հրդեհների պատճառով տեղահանվածներին օգնելու համար», ասել է նա։