Գյումրեցի ըմբիշ Լյովա Գևորգյանը նվաճեց ոսկե մեդալ

Գյումրեցի ըմբիշ Լյովա Գևորգյանը նվաճեց ոսկե մեդալ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Շիրակի մարզի ևս մեկ ներկայացուցիչ՝ Գյումրու ազատ ըմբշամարտի մարզադպրոցի 125 կգ քաշային կարգի ըմբիշ Լյովա Գևորգյանը նվաճեց ոսկե մեդալ։ 

Մարզիչ Հակոբ Ավետիսյանի սանը  հաղթանակներ տոնեց Լեհաստանի, Թուրքիայի և Վրաստանի ըմբիշների հետ մրցապայքարում և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին։