«Ասպիրինը» քաղցկեղի դեմ պայքարում կարող է օգտակար լինել

«Ասպիրինը» քաղցկեղի դեմ պայքարում կարող է օգտակար լինել

«Ասպիրին» պրեպարատի օգտագործումը մինչեւ շաբաթական երեք անգամ կարող է դրականորեն ազդել հակաքաղցկեղային պայքարի վրա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը։ Մասնագետները հետազոտել են ավելի քան 140 հազար ամերիկացիների առողջական տվյալները 12,5 տարվա ընթացքում եւ պարզել, որ այն անձինք, որոնք օգտագործել են նշված պրեպարատը մինչեւ շաբաթական երեք անգամ, ավելի հաջող են պայքարել քաղցկեղի դեմ, քան նրանք, որոնք չեն օգտագործել այդ պրեպարատը։

Միաժամանակ, սակայն, մասնագետները նշել են, որ բարերար ազդեցությունը ֆիքսվել է միայն այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են նորմալ քաշ։