Պեսկովն առաջին անգամ ասել է, որ թոռնիկ ունի
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առաջին անգամ ասել է, որ թոռնիկ ունի։ Նրա անունն Ալիսա է և սովորում է դպրոցում։
«Թոռնիկս՝ Ալիսան, բավական մեծ է և արդեն դպրոց է գնում։ Բայց ես չեմ ասի, թե քանի տարի: Նրա հետ հազվադեպ եմ խոսում, բայց շատ հետաքրքիր է», - ասել է Պեսկովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում:
Նրա խոսքով, իր կինն ընտանեկան ավանդույթ է հաստատել՝ կիրակի օրերին բոլոր երեխաները միշտ իրենց տուն են գալիս։
Կարծիքներ