Ուժայինները դաժան ծեծի են ենթարկել երկրի ղեկավարի ընդդիմախոսին

Ուժայինները դաժան ծեծի են ենթարկել երկրի ղեկավարի ընդդիմախոսին

Հարյուրավոր պաղեստինցիներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի նստավայրի մոտ՝ պահանջելով նրա հրաժարականն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ուժայինները դաժան ծեծի են ենթարկել ընդդիմադիր ակտիվիստ Նիզար Բանաթին՝ հասցնելով մահվան դուռը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ 43-ամյա Բանաթը, ըստ նրա ազգականների, ձերբակալվել էր գիշերը։ Ընդ որում, նա եղել էր իր տանը եւ ձերբակալության ժամանակ մի քանի րոպե նրան ծեծի են ենթարկել։ Նաեւ մենախցում են նրան ծեծի ենթարկել՝ գլուխն հարվածելով ցանցաճաղին։ Այդ դեպքից կարճ ժամանակ անց ակտիվիստը մահացել է։ Նշենք, որ Նիզար Բանաթը հանդես էր գալիս Պաղեստինի ներկայիս վարչակազմի դեմ եւ պատգամավորության թեկնածու էր Պաղեստինում կայանալիք պառլամենտական առաջիկա ընտրություններում։ Նա մահվան մեջ պաղեստինցիները տեսնում են Աբբասի մեղավորությունը եւ կարծում, որ այդ կերպ նա ուզում է ուժեղացնել իր իշխանությունը։ Բանաթի կողմնակիցներին ոստիկանները ցրել են արցունքաբեր գազ կիրառելով։