Ինչու է բերման ենթարկվել Շահրամանյանի անվտանգության աշխատողը

Քիչ առաջ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին բերման են ենթարկել քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով։
Փաստաբանի պնդմամբ՝ նրա մոտ անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտաբերվել։ Այս պահին Աշոտ Դանելյանը դեռ ոստիկանությունում է։
Ավելի վաղ, մենք գրել էինք, դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ:
Կարծիքներ