Պետերբուրգում ադրբեջանցի գործարար է ձերբակալվել

Պետերբուրգում ադրբեջանցի գործարար է ձերբակալվել

Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Ռեպինո գյուղի «Կրիստալ» ապարտ-հոթելում իրականացվել է խուղարկություն եւ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող գործարար։ Վերջինիս դեմ հարուցվել է առավել խոշոր չափերի հափշտակության քրեական գործ։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա» կայքը։ Գործը հարուցվել է ադրբեջանցի գործարարի դեմ նաեւ՝ «Մետրոստրոյի» նախկին ղեկավար Նիկոլայ Ալեքսանդրովի դեմ հարուցված գործի քննության վրա ազդելու փորձի համար։ Վերջինս ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ։