Հայաստանը «Իսկանդեր» չի կիրառել․ Մոսկվայից հակադարձում են Նիկոլ Փաշինյանին

Հայաստանը «Իսկանդեր» չի կիրառել․ Մոսկվայից հակադարձում են Նիկոլ Փաշինյանին

Հայաստանը չի կիրառել իր «Իսկանդերները» Ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ Ողջ մարտական հրթիռները գտնվում են Հայաստանի զինված ուժերի պահեստներում։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։

«Ոչ մի հրթիռ տվյալ տիպի հրթիռային համակարգերից Ղարաբաղյան հակամարտության ժամանակ չի կիրառվել»,- ասված է հայտարարության մեջ։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից տեղեկացրել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերների» մասին կարող է լինել ոչ ճիշտ տեղեկությունների փոխանցման հետեւանք։