Մեզ խաբեությամբ են դրդել, որպեսզի ստորագրենք այդ թուղթը. «Վեոն Արմենիա»-ի աշխատակից

Մեզ խաբեությամբ են դրդել, որպեսզի ստորագրենք այդ թուղթը. «Վեոն Արմենիա»-ի  աշխատակից

Ես հանդիսանում եմ «Վեոն Արմենիա» ընկերության աշխատակից, մեկն եմ այն մարդկանցից, ում ստորագրությունը կա այդ ցուցակում։ Ես և իմ կոլեգաների մեծ մասը (համենայն դեպս, նրանք, ում հետ աշխատում եմ), համարում ենք , որ մեզ խաբեությամբ են դրդել, որպեսզի ստորագրենք հետևյալ թուղթը։ Հուլիսի 3-ին մեզ ցույց են տվել մի թուղթ ՝1 էջից բաղկացած, որի վրա բացի մեր անուն -ազգանուններից ոչինչ չի եղել, և ասել են հետևյալը․

«Եթե դեմ եք, որ մեզ վաճառեն, ստորագրեք ձեր անվան դիմաց, եթե ուզում եք, որ վաճառեն, մի ստորագրեք»։

Վերևի ամպագորգոռ տեքստը մենք չենք տեսել,այն գրվել է գլխավոր մասնաշենքի ՝Ազատության պող., 24/1-ի սենյակներից մեկում,առանց մեր համաձայնության և մեզ հետ ճշտման։Մենք մտածել ենք, որ սա ուղղակի ստորագրահավաք է ։Այսինքն՝ ԱՅՈ՛, մենք չենք ուզում , որ վաճառեն մեր ընկերությունը, քանի որ կա վախ, որ մենք կկորցնենք մեր աշխատանքը, բայց մենք չենք կիսում այն տեքստը, որն իր մեջ վիրավորանք և քննադատություն է պարունակում։Բոլորն էլ վախ ունեն, որ կհայտնվեն տանը, բայց․․․ամենամեծ վախն ունեն այն մարդիկ, ովքեր մեզ փորձել են օգտագործել, որպեսզի հասնեն իրենց նպատակին՝ չվաճառել ընկերությունը։ Այդ մարդիկ այս ամենը կազմակերպել են ու անգամ չեն ստորագրել սրա տակ, որպեսզի իրենց անունները ոչ մի տեղ չերևա․․․գլխավոր շտաբի աշխատակիցներ, բաժնի պետեր, տեղակալներ, տեխնիկական և այլ տնօրինությունների ղեկավարներ, որոնք համոզված են, որ իրենք «Թիմ»-ի հետ չեն աշխատելու , որովհետև այդ պաշտոնները զբաղեցնելու են մարդիկ, ովքեր Եսայան եղբայրների հետ միասին լքել են UCOM-ը և նրանց հավատարիմ ընկերներն են։

Եվ այսօր այդ մարդիկ իմ ու իմ նման մոտ 300 աշխատակցի միջոցով փորձում են փրկել իրենց, մեր փոխարեն ինչ-որ մտքեր արտահայտելով։ Անգամ կան տեղեկություններ մեր տարբեր  մարզերի կոլեգաներից, որ որոշ հեռուստաընկերություններից պետք է հարցազրույցների գնան և հորդորել են միաձայն ասել, որ մենք չենք ուզում, որ մեզ վաճառեն։ Ուղղակի ստորություն է  խաբել իրենց իսկ կոլեգաներին, ոմանց նույնիսկ սպառնալ, որ կկորցնեն աշխատանքը և փորձել իրենց համար պարարտ հող ստեղծել ու այնպես անել, որ իրենց անունները ոչ մի տեղ չերևա։ Ուզում եմ իմանաք, որ դրանք այն մարդիկ են, ովքեր այսօր ստանում են աստղաբաշխական աշխատավարձներ, բայց համոզված են, որ իրենց հեռացնելու են իրենց պաշտոններից , եթե գործարքը կատարվի։

Իմ խոսքերի մեջ համոզվելու համար կարող եք ինքներդ գտնել ցուցակներում հայտնված մարդկանց, զանգահարել կամ հանդիպել, հավաստիացնել, որ գաղտնիությունը կպահպանվի և նրանց մեծ մասը ձեզ կասի ողջ ճշմարտությունը այդ կեղծ ստորագրահավաքի մասին։
Շնորհակալություն․․․

ՎԵՈՆ Արմենիա ընկերության աշխատակից