Երևանում նոր փղանոց ենք կառուցելու, որ փիղ ձեռք բերենք․ Տիգրան Ավինյան
Երևանի կենդանաբանական այգու բարեկարգման աշխատանքները բնականոն հունով են ընթանում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ այս պահին ընթանում են զեբրերի և կռունկների ազատավանդակների կառուցման, ամուրյան վագրի ազատավանդակի բարելավման և նրա համար լողավազանի կառուցման աշխատանքները։
Նոր ազատավանդակներն, ի տարբերություն նախկինի, կառուցվում են յուրաքանչյուր կենդանու համար իրեն մոտ բնական միջավայրի շրջանակում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ շատ լավ է, որ աշխատանքները շարունակվում են. «Բայց դուք չանդրադարձաք Բունկա փղին և նրա հետ կապված լուծումներին»։
Ավինյանը նաեւ շեշտեց՝ Երևանում նոր փղանոց են կառուցելու, որ փիղ ձեռք բերեն։
Կարծիքներ