«Պապաս ասում է, որ եկա է՜․․․»

«Պապաս ասում է, որ եկա է՜․․․»

Պապայի ասածը Մարիամը դրել է իր ֆեյսբուքյան էջում։ էն որ փոքր երեխաները իրենցից մեծին վախեցնում են՝  պապաս ասում է՝ որ եկա, ականջներդ կկտրեմ։ Հիմա Մարիամն է։ Պապայի խոսքերով  վախեցնում է՝ պապաս ասում է, որ եկա է՜․․․ Ընկերներն էլ ոգևորում են՝ Մարիամ, դուխով։ Մանկական խաղ է հիշեցնում։ Անգամ չգիտես՝ սա ինչ վիճակ է։ Եթե Հրայրի աղջիկն էլ իր էջում գրեր՝ պապաս ասում է, որ սպասում եմ, թող գա․․․ ամեն ինչ տեղը կընկներ։ Լավ է, գոնե միայն վարչապետն ունի նման երեխեք։ Թե չէ ծնողներին թողած, երեխեքին պիտի իրարից բաժանեինք։

Mariam Pashinyan

1 hr ·

 

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

1 hr ·

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։

Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:

Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իշխանություններին։ Հրայր Թովմասյանն էլ ասել է, որ եթե չհիմնավորեց,  զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացնելու  Նիկոլ Փաշինյանի դեմ։