Անկախության օրը Գյումրու Սեւ բերդի միջոցառումը բավականին վատ է կազմակերպված եղել. հրավիրատոմսերը բաժանվել են ավելի շատ, քան Սեւ բերդը կարող էր տեղավորել։ Արդյունքում մի շարք փոխնախարարներ, պատգամավորներ մնացել են դրսում, չեն կարողացել ներս մտնել։ Երբ անվտանգության աշխատակիցները տեսել են, որ այլեւս տեղ չկա նստելու, ներս չեն թողել փոխարտգործնախարարներ Արտակ Ապիտոնյանին, Ավետ Ադոնցին, կրթության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին, մի շարք պատգամավորների, սպաների, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, Ռաֆայել Քոթանջյանին։ Վերջիններս դրսում սպասել են, մինչեւ միջոցառումն ավարտվել է, մասնակցել են ֆուրշեթին: Փոխարենը ամենապատվավոր տեղերում նստած են եղել «Սասնա ծռերի» Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, պատգամավորների օգնականներ ու օգնականուհիներ, կառավարության քարտուղարուհիներ:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկե...
Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին...
Սա դեռ սկիզբն է
Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...
«Հրապարակ». Սկսենք նրանից, որ «զենքայնացում» բառ հ...
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չ...
«Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն...
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգությու...
×
❮
❯