Իսրայելի «Երկաթե գմբեթը» կարող է չդիմանալ Իրանի հարձակմանը. WSJ
Իսրայելի տրամադրության տակ գտնվող «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը չի կարող այդ երկրին ապահովել պաշտպանության անհրաժեշտ մակարդակ: Այն նախատեսված չէ իրանական որոշ հրթիռներ և անօդաչու սարքեր որսալու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
«Իրանն ունի անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ, որոնց ի վիճակ է չէ կանգնեցնել «Երկաթե գմբեթը»: Մյուս կողմից, «Հզբոլլահ»-ն ունի տասնյակ հազարավոր հրթիռների զինանոց, այդ թվում՝ բարձր ճշգրտության: Դրանց արձակումը կարող է ծանրաբեռնել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը»,–գրում է թերթը։
Նման սպառնալիքները կանխելու համար մշակվել է հակաօդային պաշտպանության ավելի մեծ համակարգ։ Այս համակարգը ներառում է Իսրայելի, ԱՄՆ-ի և այլ օդային ուժերը, ինչպես նաև հարևան երկրների ռադիոլոկացիոն կայանները։ Գործողությունները համակարգում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
Համակարգի ստեղծումը Իսրայելին հնարավորություն է տալիս համագործակցել նույնիսկ այն արաբական երկրների հետ, որոնց հետ նա պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունի, գրում է The Wall Street Journal-ը։
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը սրվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության պատճառով։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հնարավոր սրման կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի և անվերահսկելի հետևանքների։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Իսրայելին ստեղծված իրավիճակի համատեքստում։
Կարծիքներ