Իսրայելը երկարաձգել է գործողությունը Լիբանանում

Իսրայելը երկարաձգել է գործողությունը Լիբանանում

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հավանություն է տվել Լիբանանի հարավում ցամաքային գործողության երկարաձգմանը։ Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոն։

Աղբյուրի փոխանցմամբ, Իսրայելի բանակն ու անվտանգության ծառայությունները դիտարկում էին անցած շաբաթ ցամաքային գործողությունն ավարտելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է ռադիոն, Հալևին հաստատել է Իսրայելի պաշտպանության հյուսիսային հրամանատարության նոր ծրագրերը և ընդլայնել զորավարժությունները, որոնցում կարող են ներգրավվել հազարավոր զինվորներ:

Ավելի վաղ Հալեւին կոչ էր արել ծրագրեր իրականացնել Լիբանանում ցամաքային գործողությունը խորացնելու եւ ընդլայնելու համար։ 

Համապատասխան հայտարարությունը նա արել է օպերատիվ իրավիճակը գնահատելու նպատակով նոյեմբերի 6-ին հրեական պետության կենտրոնական հատվածը Լիբանանից երկու անգամ հրթիռակոծության ենթարկվելուց հետո։