Վրաստանը պարզեցրել է ներքին տարանցումը

Վրաստանը պարզեցրել է ներքին տարանցումը

2023 թվականին Վրաստանում կփոխվեն ներքին տարանցման կանոնները, որոնց համաձայն, օտարերկրյա ապրանքները կտեղափոխվել ժամանակավոր պահման պահեստներից եւ մաքսային պահետներից երկրի տարածքում առանց մաքսատուրքի եւ հարկերի գանձման։ Վրաստանի խորհրդարանում ներկայացված օրենքի նախագծում, 23 թվականի մարտի մեկից ներքին տարանցման ձեւակերպման համար 90 օրվա համար սահմանվել է միասնական մաքսատուրք՝ հիսուն լարիի չափով, որը համարժեք է տասնվեց ամերիկյան դոլարին։ Ներկայումս ներքին տարանցումը ձեւակերպվում է իննսուն օրվա համար ամեն օրը մեկ լարի արժեքով։