Չկա նման բան, բոլորը դուխով աշխատում են

Չկա նման բան, բոլորը դուխով աշխատում են

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կոլեգաներին, անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներին հորդորել է. «Միացեք COVID19-ի դեմ պայքարին` աշխատելով այն բուժհաստատություններում, որտեղ ձեր կարիքն այսօր ունեն մեր պրոֆեսիոնալ բուժաշխատողները»։ Նշենք, որ վերջին 2 ամիսներին գրեթե բոլոր կլինիկաներից տեղադրվում են հայտարարություններ այն մասին, որ պահանջվում են բուժքույրեր, մայրապետներ։ Հիվանդանոցներում կա՞ նշված բուժանձնակազմի պակաս կամ կա՞ն բուժքույրեր, որոնք հրաժարվում են հերթապահությունից։

«Էրեբունի»  ԲԿ-ից Շուշան Հունանյանը պատասխանեց․ «Չի համապատասխանում իրականությանը, բոլորը՝ մայրապետներ ու բուժքույրեր, դուխով աշխատում են»։ Թե որքա՞ն են բուժքույրերն ու մայրապետները, Շուշան Հունանյանը ասաց՝ այս պահին չեմ կարող պատասխանել։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ևս ասաց՝ նման բան չկա, այսինքն՝ չկա բուժքույրերի ու մայրապետների պակաս։