Ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Հրավիրվել է խորհդի նիստ, որոշվել է, որ պետք է ստեղծվի «Հայրենիքի փրկության» ազգային շարժում։ Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, և շաբաթ օրվա հանրահավաքին նա հանդես կգա ելույթով:

Այս մասին լրագրողների հնետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Իր անցած ճանապարհով, հմտությամբ Վազգեն Մանուկյանն այն մարդն է, որը երկրին կբերի կայունություն, կկարողանա առաջիկայում կազմակերպել արդար ընտրություններ: Հետագայում նա պաշտոնի չի հավակնի»,-նշեց Սաղաթելյանը: