Ֆիննախում մնացել է ընդամենը չորս մեքենա

Ֆիննախում մնացել է ընդամենը չորս մեքենա

ՀՀ ֆինանսների նախարարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Հանքավանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրենց նախարարությունն էականորեն կրճատել է իր աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը` թողնելով ընդամենը չորս մեքենա: 

«Մենք ունենք տրանսպորտային միջոցների թեթևացում: Այսօր աշխտակազմում 4 տրանսպորտային միջոց է` նախկին բազմաթիվի փոխարեն»,-ասաց նախարարը, բայց չհիշեց, թե այդ բազմաթիվը որքան էր։ Միայն ասաց, որ կրճատվել է մոտ 16 մեքենա: Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախարարությունը նախկինում ուներ նաև վարձակալության տարածք: 

«Գանձապետականը տեղավորված էր տարածքում, որը մեզ չէր պատկանում, դրա համար վարձակալության վճարներ էինք տալիս: Ներկայում մենք հավաքվեցինք մի տարածքում և այլևս չենք վճարում այդ վարձակալական վճարները, ինչի արդյունքում հիմա չեն վճարում տարեկան մոտ 120 մլն դրամ»-, ասաց Ջանջուղազյանը: