Մեր կառավարությանը հաջողվեց խուսափել ուկրաինական սցենարից. Կոբախիձե

Քաղաքական գործիչ լինելը հեշտ չէ, հատկապես Վրաստանում, քանի որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ մարտահրավերներ մեր շուրջը, տարբեր տեսակի սպառնալիքներ երկրի ներսում և դրսում, – շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ երբ քաղաքական գործիչ ես և բարձր պաշտոն ես զբաղեցնում, զգում ես, որ ինչ-որ ուժ ունես երկրի զարգացման վրա դրականորեն ազդելու համար։
«Մեզ հաջողվել է խաղաղություն պահպանել այս երկրում, և երբ հիշում ենք, որ մեր կառավարությանը հաջողվեց այս երկրում խուսափել ուկրաինական սցենարից, իհարկե, դա բավարարվածության զգացում է առաջացնում։
Սա մի տեսակ փոխհատուցում է Վրաստանում քաղաքական գործունեության հետ կապված դժվարությունների համար»,- ասել է վարչապետը։
Կարծիքներ