Իրանը կորոնավիրուսի պատճառով կարանտին չի հայտարարի․ Հասան Ռոուհանի

Իրանը կորոնավիրուսի պատճառով կարանտին չի հայտարարի․ Հասան Ռոուհանի

Իրանի իշխանությունները կարանտին չեն սահմանի երկրի եւ ոչ մի քաղաքում կամ նահանգում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսը 15 մարդու կյանք է խլել Իրանում։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագահ Ռոուհանին կոչ է արել բնակչությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական քայլերը եւ առանձնապես ուշադրություն չդարձնել կորոնավիրուսի մասին խոսակցություններին։ Ռոուհանին շեշտել է, որ «կորոնավիրուսը չպետք է դառնա զենք ընդդեմ Իրանի»։ Իրանի նախագահը խոստացել է, որ առաջիկա շաբաթներին կորոնավիրուսը արմատախիլ կարվի Իրանի տարածքում։