«Մանչեսթեր սիթիի» սեփականատերերը ցանկանում են ձեռք բերել ֆրանսիական «Նանսին»

«Մանչեսթեր սիթիի» սեփականատերերը ցանկանում են ձեռք բերել ֆրանսիական «Նանսին»

City Football Group (CFG) հոլդինգային ընկերությունը, որը գրանցված է ԱՄԷ-ում եւ որին պատկանում է «Մանչեսթեր սիթի» ֆուտբոլային ակումբը, դիտարկում է ֆրանսիական «Նանսի» ֆուտբալյին ակումբը գնելու հնարավորությունը։

Բրիտանական մամուլում նշվում է, որ եթե ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց անցումային փուլը չերկարաձգվի, ապա անգլիական ակումբները կկարողանան մարզիկների հետ, ովքեր ԵՄ-ից են պայմանագիր կնքել միայն 18 տարին լրանալուց հետո, եւ ոչ թե սկսած 16 տարեկանից, ինչպես որ այժմ է գործում որպես կարգ։ Սրանով պայմանավորված ակումբներին պետք են թիմեր, որտեղ հնարավոր կլինի դաստիարակել երիտասարդ մարզիկներին։ «Նանսին» հանդես է գալիս «Լիգա 2»-ում։ Ակումբի նախագահ Ժակ Ռուսելոտը հայտարարել է, որ գործարքը պետք է վերջանար մարտի երեսունին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով։