Ներսից բացվող այս երկրորդ ճակատը ոչ պակաս վտանգավոր է առաջնագծից

Ներսից բացվող այս երկրորդ ճակատը ոչ պակաս վտանգավոր է առաջնագծից

Եթե, իրավամբ, ցանկանում ենք, որպեսզի առաջնագծում կանգնած զինվորն ապահովի հաղթանակ, պահենք հակահամաճարակային տարրական կանոնները: Վիճակագրությունը, մեղմ ասած, մխիթարող չէ, իսկ վերահսկող պետական լիազոր մարմիններն անգործության են մատնված:

Մայրուղիների վրա տեղակայված անցակետերում իսպառ բացակայում են հակահամաճարակային տարրական կանոնները: Պատկերացրեք, օրվա կտրվածքով անցակետի ծառայողը կանգնեցնում է հարյուրավոր մեքենաներ, առանց դիմակի, առանց ձեռնոցի ձեռքից ձեռք է անցնում տարբեր փաստաթղթեր, սկսած վարորդական իրավունքից վերջացրած այլ փաստաթղթերով, ընդհուպ ձեռք են տալիս զենքերին, որը հետո կարող է հայտնվել այլ անձի, օրինակ, առաջնագիծ գնացող զինվորի տիրապետմանը: Այսինքն, պայմանական մի վարակակիրը, վարակելով անցակետի
 ծառայողին, վարակվելու է օրական կտրվածքով հարյուրավոր քաղաքացիների:

Պատերազմի մեջ գտնվող երկրի համար ներսից բացվող այս երկրորդ ճակատը ոչ պակաս վտանգավոր է առաջնագծից:

Կառավարության պատասխանատու անձ առողջապահության նախարար, իրավապահ մարմիններ, անհապաղ իրականացրեք ձեր գործառույթները:

Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն