Կդադարեցվի նոր հյուրանոցների եւ ակումբների կառուցումը

Կդադարեցվի նոր հյուրանոցների եւ ակումբների կառուցումը

Բալի կղզու իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել նոր հյուրանոցների, ակումբների, վիլլաների, պարային ու լողափային ակումբների կառուցումը կղզու ամենախիտ բնակեցված շրջաններում։ Արգելքը գործելու է երկու տարի։ Նպատակը կղզու գերբնակեցման եւ կառուցապատման կանգնեցումն է։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Կղզու իշխանությունները մտահոգված են, որ բազմաթիվ բրնձի դաշտեր վերածվել են կոմերցիոն տարածքների՝ առանց համապատասխան կառավարության թույլտվության։

Նշենք, որ Բալի կղզին համարվում է համաշխարհային առումով տուրիստական խոշոր կենտրոն, որտեղ տարեկան այցելում է ոչ պակաս, քան 6 միլիոն մարդ։