Մխիթար Հայրապետյանն է գրել Հակոբ Ասլանյանի «փոշմանելու» տեքստը
Քիչ առաջ մենք հրապարակում էինք արել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որ այսօր հայտարարել էր մեկ ամսով ՔՊ-ում գործունեությունը դադարեցնելու մասին, որպեսզի կուսակցությունը շանս տա իր ընկեր Հովիկ Աղազարյանին` պարզաբանումներ տալու, այդ հայտարարությունից ժամեր անց Ֆեյսբուքի իր էջում մի երկխոսություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ պատգամավորը հետ է վերցնում խոսքերը, փոշմանել է եւ շարունակում է է մնալ ՔՊ անդամ։
Նկատեցինք, որ «փոշմանելու» տեքստը գրել, Ասլանյանին է ուղարկել ՔՊ-ական, Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ասլանյանը ոչ թե իր էջում տեքստ էր գրել, այլ «սքրինշոտով» էր այն տեղադրել, որի վերեւի հատվածում երեւում էր Մխիթար Հայրապետյանի նկարը: Րոպեներ անց, Ասլանյանը «սքրին շոթը» խմբագրեց` հեռացնելով այն հատվածը, որտեղից երևում էր, որ տեքստն իրեն ուղարկել է Հայրապետյանը։ Նկատենք, որ թիմակիցների նկատմամբ ճնշումների նորանոր ձեւեր են գործադրում ՔՊ-ում, որպեսզի պահեն թիմի միասնականությունը եւ համերաշխության տպավորություն թողնեն, բայց ակնհայտ է, որ իշխանությունը ներսից փլուզվում է եւ բռնապետական մեթոդներով պահել չի ստացվելու:
Կարծիքներ