Քաշքշոց. ԲՀԿ աջակիցներին ոստիկանությունը բերման ենթարկեց

Քաշքշոց. ԲՀԿ աջակիցներին ոստիկանությունը բերման ենթարկեց

Քիչ առաջ քաշքշոց, վիճաբանություն տեղի ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցի եւ ոստիկանների միջեւ։

Թե ինչից է ծագել կոնֆլիկտը, դեռ պարզ չէ։ ԲՀԿ-ականները չեն  ճանաչում այդ աջակցին։

Մեզ տեսանելի եղավ, որ 2 հոգու ոստիկանությունը բերման ենթարկեց։

Նշենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Գ. Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը։