Մոսկովյան ընկերության տնօրենի մոտ ուկրաինական ԱԹՍ են գտել

Մոսկովյան ընկերության տնօրենի մոտ ուկրաինական ԱԹՍ են գտել

Մոսկովյան ընկերության գրասենյակում հայտնաբերվել է ուկրաինական «Բաբա Յագա»անօդաչու թռչող սարք, գրում է Baza տելեգրամյան ալիքը։

Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից Պարտիզանսկայա փողոցում գտնվող գրասենյակում՝ օպերատիվ որոնողական աշխատանքների ժամանակ: Ենթադրաբար, ԱԹՍ-ն պատկանում է ընկերության 30-ամյա տնօրեն Նիկոլայ Կ.-ին։ 

Հայտնի է, որ տվյալ ընկերությունը զբաղվում է հեռահաղորդակցության սարքավորումների մատակարարմամբ։
Անօդաչու թռչող սարքն առգրավվել է, իսկ իրավապահները հետաքննում են, թե ինչպես և ինչ նպատակով է տղամարդն այն ձեռք բերել։