Ստյոպա Սաֆարյանն ինչ-որ բա՞ն գիտի

Ստյոպա Սաֆարյանն ինչ-որ բա՞ն գիտի

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ կասկածելի հանգամանքներում մահվան վերաբերյալ լուրն ու հետևյալ տարօրինակ գրառումը կատարել․ «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...»։

Այստեղից հարց է առաջանում՝ Ստյոպա Սաֆարյանն ինչ-որ բա՞ն գիտի, որ նման հայտարարություն է անում։ Արդյոք նա տիրապետո՞ւմ է այնպիսի ինֆոմացիայի, որը կարող է լույս սփռել այս դեպքի վրա և բացահայտել՝ որն էր Կուտոյանի մահվան պատճառը։ Եթե այո, ապա ինչո՞ւ այդ մասին չի հայտնում իրավապահներին։ Կամ ովքե՞ր են այդ «սևերը», որոնք, ըստ Սաֆարյանի, թիրախ են փոխել։ Այսինքն՝ Հանրային խորհրդի նախագահը ինֆորմացիա՞ ուներ, որ ինչ-որ ուժեր թիրախավորել էին ԱԱԾ մեկ այլ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն նրանց թիրախում ԱԱԾ մեկ այլ նախկին տնօրեն է հայտնվել։ Սրանով Սաֆարյանը բացահայտ հասկացնում է, որ Կուտոյանին սպանել են, ոչ թե նա ինքնասպանություն է գործել, և նա գիտի՝ ովքեր են սպանության հետևում կանգնած։ Թերևս Սաֆարյանի այս հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները և պարզեն՝ ինչ գիտի ՀԽ նախագահը այս կասկածելի սպանության կամ ինքնասպանության մասին։