Այո, ես կարծում եմ, որ դատարանը ապօրինի որոշում է կայացրել

Այո, ես կարծում եմ, որ դատարանը ապօրինի որոշում է կայացրել

Կան հիքմեր գնահատական տալու, որ սա քաղաքական հետապնդում է: Նման գործողությունները վախեցնելու, ռեպրեսիաների տպավորություն ստեղծելու շարժառիթով են պայմանավորված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, որը եկել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան դիմաց, որտեղ խուզարկություն էր իրականացվում։

Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ ՍԴ նախագահի տանը խուզարկություն իրականացնելու վերաբերյալ, Մելիքյանը նշեց.«Վստահ եմ, որ դատարանի որոշմանը ժամանակի ընթացքում տրվելու է քրեաիրավական գնահատական։ Այո, ես կարծում եմ, որ դատարանը ապօրինի որոշում է կայացրել»։