Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողությանն աջակցելու համար առաջարկել են զրկել քաղաքացիությունից

Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողությանն աջակցելու համար առաջարկել են զրկել քաղաքացիությունից

Լիտվայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ նախաձեռնել են օրինագիծ, որով առաջարկում են քաղաքացիությունից զրկել Լիտվայի այն քաղաքացիներին, ովքեր կաջակցեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությանը։ Այս մասին գրում է Delfi պարբերականը։

Պաշտոնապես ձեւակերպված է օրինագիծը այնպես, որ պետությունը կարող է քաղաքացուն զրկել քաղաքացիությունից այն դեպքում, եթե վերջինս իր գործողություններով դառնա սպառնալիք Լիտվայի շահերի եւ անվտանգության համար, կամ էլ աջակցեն այնպիսի պետությունների, որոնք իրենց հերթին հանդիսանում են սպառնալիք Լիտվայի համար։ Մինչ այս, կային իհարկե սահմանված դեպքեր, թե երբ է քաղաքացին զրկվում լիտվական քաղաքացիությունից, սակայն դրանց շարքում նման ձեւակերպումով դեպք նախատեսված չէր։