Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսի նոր վարակման 230 դեպք է հայտնաբերվել

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսի նոր վարակման 230 դեպք է հայտնաբերվել

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր վարակման 230 դեպք է արձանագրվել։ Մահացել է երկու պացիենտ։ Ներկայումս Ադրբեջանում կորոնավիրուսից հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 4989 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 3125 մարդ։ Մահացածների թիվը կազմում է 58 մարդ։ 1806 մարդ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում։ 50 պացիենտի վիճակը ծանր է, 67-ինը՝ միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ կայուն։ Պանդեմիայի սկզբից ի վեր իրականացվել է 289 603 նմուշառում։