Վարդենիսում զորահավաք է, գնալ են ուզում նույնիսկ բանակից ազատվածները

Վարդենիսում զորահավաք է, գնալ են ուզում նույնիսկ բանակից ազատվածները

Մեր թղթակիցն այս պահին Վարդենիսում է, զինվորական հոսպիտալը շրջափակված է ոստիկանական և ռազմական ոստիկանության կողմից, վերջիններս պահակակետեր են դրել, և լրագրողներին թույլ չեն տալիս հատել անցակետը:

Մեր թղթակիցը եղավ նաև զինկոմիսարիատում, որտեղ ընթանում է կամավորականների և պահեստազորի հավաքագրման աշխատանքները: ՊՆ-ն արգելել է զինկոմներին որևէ հարցի պատասխանել: Զինվորագրվելու են գալիս նաև առողջական խնդիրներով բանակից ազատված քաղաքացիները և զինկոմից պահանջում իրենց ևս զինվորագրել: Մենք ականտես եղանք նման մի բանավեճի, զինկոմը պնդում էր, որ իրավունք չունի և իր հերթը դեռ չի հասել: Նշենք, որ մենք փորձցինք մի 2 հարց տալ նաև Վարդենիսի քաղաքապետին, սակայն  նա հրաժավեց' պատճառաբանելով, որ երկրի անվտանգությունից ելնելով հրաժարվում է խոսել: