Մանուչարյանը հեռանում է երևանյան ակումբից

Մանուչարյանը հեռանում է երևանյան ակումբից

Հայ երբեմնի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Էդգար Մանուչարյանը հեռանում է Երևանի «Փյունիկից»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
««Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Էդգար Մանուչարյանին և մաղթում հաջողություն»,- գրված է ակումբի հայտարարությունում։ 

Մանուչարյանը «Փյունիկ» էր վերադարձել այս տարի և անցկացրած 4 պաշտոնական խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։