Եթե էդ կենդանին թրիքի մեջ ա, ի՞նչ տարբերություն՝ խելացի՞ ա էդ գոմը, թե՞ խելացի չի

Եթե էդ կենդանին թրիքի մեջ ա, ի՞նչ տարբերություն՝ խելացի՞ ա էդ գոմը, թե՞ խելացի չի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հիշեց Հ1-ով դիտած մի ռեպորտաժ, որտեղ պատմում էին խելացի անասնագոմերի մասին։  

«Երկու, թե երեք օր առաջ Հանրային հեռուստատեսության լուրերի թողարկումով ռեպորտաժ եմ նայում` չգիտեմ որ մարզում բացված խելացի անասնագոմի մասին։ Դե, ցույց են տալիս, որ խելացի անասնագոմ ա, էս ա, էն ա, բայց իմ ուշադրությունը գրավեց էն փաստը, որ էդ խելացի անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն ա, ինչ որ ոչ խելացի անասնագոմում, և կովերը նույնքան են թաղված, գոմաղբը լավ չի հնչում, էլի, թրիքի մեջ, ինչքան ա ոչ խելացի անասնագոմերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դրանից հետո նա նախարարին է ուղարկել այդ ռեպորտաժից «սքրինշոթեր»՝  նկատելով․ «Եթե դա քաղաքակրթական փոփոխության չի բերելու, մեզ համար ի՞նչ տարբերություն, եթե էդ կենդանին և էդ միջավայրը թրիքի մեջ ա, ի՞նչ տարբերություն՝ խելացի՞ ա էդ գոմը, թե՞ խելացի չի»։

Ըստ վարչապետի՝ այդ միջավայրում անասունի կաթնատվության և մսատվության մակարդակը չի կարող լինել այն չափով, ինչպիսին ուզում են, արդյունքում ստացվելու է, որ թղթաբանությունը շատացավ, ու դրանից ոչ մի բան չփոխվեց։