Թրամփն ասել է, թե ինչի համար էր Սպիտակ տան հայտնի լեզվակռիվը

ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփը հայտարարել է, որ իր եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Օվալաձեւ աշխատասենյակում տեղի ունեցած հայտնի լեզվակռիվը նախապես մշակված պլանի մաս է կազմել։ Նա նշել է, որ դա արվեց, որպեսզի Ուկրաինային դրդեն ճիշտ քայլեր կատարելու։ Այն ժամանակ, ըստ ԱՄՆ նախագահի, իրավիճակը շատ բարդ էր, սակայն հիմա կարծես թե Ուկրաինան արդեն գնում է ճիշտ ուղով։ Նա նաեւ նկատել է, որ ամերիկյան ռազմական մատակարարումների դադարեցումը չի ազդել ուկրաինական բանակի մարտունակության վրա։
Կարծիքներ