Ղարաբաղյան հակամարտությունն անհանգստացնում է ռուսներին

Ղարաբաղյան հակամարտությունն անհանգստացնում է ռուսներին

Ղարաբաղյան հակամարտությունը համարվում է այն հինգ իրադարձություններից մեկը, որոնք համարվում են ռուսաստանցիների կողմից վերջին 30 տարում կատարվածներից կարեւորագույնները։ Այս մասին հայտնում է «Լեւադա կենտրոնը»։

Ըստ կենտրոնի հարցումների, Ղարաբաղյան հակամարտությունը կարեւոր են համարում հարցվածների 15 տոկոսը։ Իսկ ահա կարեւորագույն այդ հինգ իրադարձությունների ցանկը գլխավորում է սովետական զորքերի՝ Աֆղանստանից դուրս բերումն ու զինված հակամարտության ավարտը այդ ռեգիոնում՝ 1989 թվականին։ Երկրորդ տեղում Բեռլինի պատի անկումն է։