Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակին»

Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակին»

«Վիրջիլ վան Դեյքը ճանաչվել է տարվա լավագույն խաղացող ՈւԵՖԱ-ի վարկածով։ Լիոնել Մեսին տարվա խաղացողն է ՖԻՖԱ-ի վարկածով։Պատկերացրեք՝ եթե Կրիշտիանու Ռոնալդուն էլ ստանա «Ոսկե գնդակը»։ Իսկ նա լիովին արժանի է դրան։ Այդ դեպքում, ես կունենամ տպավորություն, որ ֆուտբոլում անհատական մրցանակների շնորհման չափորոշիչներն այնքան էլ տրամաբանական չեն»,-  թվիթերյան գրառմամբ  անդրադառնալով  ժամանակակից ֆուտբոլում անհատական մրցանակներին նշել է լեգենդար իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը։

Նշենք,որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին Փարիզում։