Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 

Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 

Կամչատկայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի բաժանմունքը։ Շրջանի բնակիչները զգացել են 3-4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։ Օջախի խորությունը 42 կմ է եղել։ Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 94 կմ հեռավորության վրա։