Հայաստանի հետ սահմանին 700 կմ երկարությամբ ռազմական ճանապարհ է կառուցվել․ Ալիև

Հայաստանի հետ սահմանին 700 կմ երկարությամբ ռազմական ճանապարհ է կառուցվել․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատերազմի ավարտից ի վեր Քարվաճառի, Լաչինի, Կովսականի և Սանասարի շրջաններում ավելի քան 700 կմ երկարությամբ ռազմական ճանապարհ է անցկացվել։

 «Քարվաճառի, Լաչինի, Կովսականի և Սանասարի շրջաններում՝ Հայաստանի հետ սահմանին, մենք գրեթե 700 կմ ճանապարհ ենք անցկացրել։ Այդ ճանապարհները կարելի է համարել ծառայողական կամ ռազմական, որոնք տանում են դիրքեր, սահմաններ, բարձրանում են սարեր»,֊ ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ հավելելով, որ իրենք տեղակայվել են բոլոր հիմնական սահմանամերձ բնակավայրերում։