Փորձել են համոզել Ուկրաինային

Լոնդոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բրիտանացի դիվանագետները փորձել են Ուկրաինային համոզել հնարավորինս մոտեցնել իր դիրքորոշումները հակամարտության կարգավորման մասով ԱՄՆ ունեցած դիրքորոշումների հետ։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։
Ըստ հրապարակման, թեեւ Լոնդոնն աջակցում է Կիեւին, սակայն դիվանագետները բրիտանական մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումն օգտագործել են, որպեսզի կոչ անեն ուկրաինացիներին իրենց մոտեցումները մոտիկացնել ԱՄՆ ունեցած մոտեցումների հետ։ Նաեւ նախազգուշացրել են, որ եթե Վաշինգտոնը ռեալ դրական տեղաշարժ չտեսավ, դժվար թե վերադառնա բանակցային սեղանի մոտ։ Իսկ Եվրոպայում կա լուրջ մտահոգություն, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ բանակցություններից։ Թեեւ Լոնդոնը, Փարիզն ու Բեռլինը միասնական ճակատով դեմ են արտահայտվել նախքան լիակատար հրադադար հաստատվելը Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու Թրամփի հայտարարությանը։
Կարծիքներ