Ստամբուլում ընթանում է Էրդողանի եւ Զելենսկու հանդիպումը 

Ստամբուլում ընթանում է Էրդողանի եւ Զելենսկու հանդիպումը 

Ստամբուլում ընթանում է Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։

Հանդիպման ավարտից հետո երկու նախագահները հանդես կգան համատեղ ասուլիսով։ Նաեւ կտրվի պաշտոնական ճաշ ի պատիվ Ուկրաինայի նախագահի։

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Ուկրաինայի նախագահի այցը Թուրքիա։