Ի՞նչ են քննարկել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները

Ի՞նչ են քննարկել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները

Թուրքիայի Կարս քաղաքում (Արևմտյան Հայաստան-խմբ․) կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի, Զաքիր Հասանովի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպումը։

Ռազմական գերատեսչությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել են համագործակցության եռակողմ ձևաչափը, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացումը: 

Առանձնակի կարևորվել է համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչը, ըստ նախարարների, էապես մոտեցնում է երեք երկրների զինվորականներին և ամրապնդում նրանց միջև հարաբերությունները։

Բուրչուլաձեն, Աքարը և Հասանովը ևս մեկ անգամ ընդգծել են եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը, որը ծառայում է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը։