ԱՄՆ-ն բալիստիկ ցամաքային տեղակայման հրթիռ է փորձարկել

ԱՄՆ-ն բալիստիկ ցամաքային տեղակայման հրթիռ է փորձարկել

ԱՄՆ ԶՈՒ-ն փորձարկել է ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Քարվերին։ Փորձարկումն իրականացվել է Կալիֆորնիա նահանգում գտնվող Վանդերբերգ ռազմակայանից։

Հրթիռը եղել է ոչ միջուկային կոնֆիգուրացիայի։ Հարցին, թե արդյոք սպասելի են միջին հեռահարության հրթիռների փորձարկումներ, Քարվերը ասել է, որ շուտով այս առումով բոլորի համար շատ տեղեկատվություն կտրվի։